ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ներողամիտ եղիր, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում»

«Ներողամիտ եղիր, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում»
12.04.2023 | 23:08

Մեծագույն ցավ եմ ապրում նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով այսօր մասնակից դարձան իմ` հերոս Աբգարի հոր դեմ կազմակերպված զազրելի արշավին։ Կատարվածը ցավալի էր, թե՛ իր բնույթով, թե՛ չհասկացվածությամբ, թե՛, ցավոք, ուղղորդմամբ:

Լրագրողի և լրատվամիջոցի հետ վիճելու ցանկություն և մտադրություն չունեմ, ինքս էլ երկար տարիներ աշխատել եմ լրատվամիջոցներում։ Պարզապես մի խորհուրդ լրագրողին` Նիկոլին մի՛ գերազանցիր, ամոթ է, արժանապատիվ չէ։ Վերնագիր ստանալու համար ծանր մեղքի տակ մի՛ մտիր։

Իսկ հիմա բուն հարցի մասին , համարու՞մ եմ Նիկոլին դավաճան, թե՞ ոչ: Նիկոլի գործողությունների, քայլերի, արկածախնդրության հետևանքները չսպիացող վերք է պատճառել ինձ, իմ ընտանիքին, հազարավոր մեր նման ընտանիքներին։ Նիկոլն ինձ համար ավելին է, քան դավաճանը։

Մեծագույն անբարոյականություն եմ համարում փորձերը մոլորեցնել հանրությանը և տպավորություն ստեղծել, թե ես այս կամ այն պատճառով աշխարհին այլ կերպ, Նիկոլի գործողություններին էլ բոլորովին այլ կերպ եմ նայում, քան նախկինում։

Որևէ մեկին, անգամ իմ դեմ սկսած արշավի հրամանատարին, մասնակիցներին չեմ մաղթում կամ ցանկանում այն, ինչ ես ու իմ կինը, իմ դուստրն ու որդին զգալու են մինչև կյանքի վերջ։

Կրկնում եմ, Նիկոլն ինձ համար ավելին է քան դավաճան։ Հայոց լեզվում չկա բառ, որով ես կամ ինձ նման տասնյակ հազարավոր ծնողներ կարող ենք նկարագրել այն ինչ զգում ենք, այն ինչ մտածում ենք Նիկոլի մասին։

Մի՛ մտեք այնտեղ, որտեղ սարսափելի ցավ է, մի՛ գնահատեք դիմացինի կորստյան չափը և այդ կորուստը բերողի հանդեպ նրանց ունեցած վրեժը կամ նրանց ընկալումը դրա նկատմամբ: Եթե մեկին բառեր են պետք կրկնեմ այդ բառերը նորից ՝ Նիկոլը ձեզ համար պարզապես դավաճան է, իսկ ինձ համար ավելին քան դավաճան:

Հուսամ վերնագիր տարածող հայերը իրենց մեջ ազնվություն կգտնեն տարածել նաև սա: Հուսամ այս նյութի հեղինակ լրատվամիջոցը ևս գրառումս կտեղադրի ու նույն ջերմեռանդությամբ կտարածի։

Բոլորիդ ընտանիքներին երջանիկ ընտանեկան կյանք եմ ցանկանում: Այնպիսի կյանք, որ երբեք չզգաք, թե ինչ է զգում Գեղամը, Դավիթը, Վաչագանը, Հակոբը, Դարչոն, Գևորգը, Սիմոնը, հազարավոր այլ հայրեր։

Աբգարս ինձ հուշում է. «Ներողամիտ եղիր, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում»։

Իսկ իմ խոսքերին կասկածողները թող նայեն Աբգարիս խաչքարին ու մեկ անգամ ևս խորը մտածեն, թե ինչ են անում։

Աստված պահապան ու օգնական մեր երկրին ու ազգին։

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ